Դրիշթիներ
Դրիշթին կամ հայացքի սևեռումը կենտրոնացման տեխնիկա է ասանայի կատարման ժամանակ: Սևեռելով հայացքը որոշակի կետերին /քթի ծայրին, հոնքերի մեջտեղը և այլն/` ուշադրությունը ուղղվում է դեպի ներս, քանի որ յոգայով զբաղվելու հիմնական նպատակը մեր ներաշխարհը թափանցելն ու այն զգալն է` լսելու մեր մարմնի գործառույթները, կառավարելու զգայարանները: Դրիշթին տալիս է ավելի մեծ կենրոնացման աստիճան և շարժումները կատարվում են ավելի գիտակցված: Աչքերի սևեռումը պետք է լինի շատ նուրբ, չլինի որևէ լարվածություն: Կան 9 դրիշթիներ, որոնք կոչվում են նավա դրիշթիներ, դրանք են`
- Nasagrai – քթի ծայր / ամենակիրառված դրիշթին, հիմնականում բոլոր նստած ասանենրի ժամանակ է կիրառվում/,
- Ajna chakra – հոնքերի կենտրոնական հատվածը /օրինակ` Purvottanasana/,
- Hastagrai – ձեռք /օրինակ ` Trikonasana/.
- Nabi chakra – պորտի կենտրոն /օրինակ` Adhi Mukha Svanasana/,
- Padhayoragrai –ոտքի բութ մատներ, /օրինակ` Sarvangasana/,
- Parshva – դեպի աջ հեռուն /օրինակ` Supta Padangusthasana/,
- Parshva – դեպի ձախ հեռուն /օրինակ` Marichyasana C/,
- Anushtha ma dyai – բութ մատներ /Urdhva Namaskarasana/,
- Urdhva Drishthi – վերև դեպի երկինք / Virabhadrasana A/: