Օդային յոգան ապահովում է մարմնի լիարժեք մարզում: Նրա օգնությամբ կարելի է զարգացնել ուժ և ճկունություն: Այն կարող է նաև օգնել` բարելավելու ընդհանուր հավասարակշռությունը:
Բայց, ցավոք, նույնիսկ այս բոլոր առավելություններով, որոշ աերիալ յոգիններ կարող վնասել իրենց պրակտիկան՝ զարգացնելով օդային յոգայի անցանկալի սովորություններ:
Եվ եթե շարունակեք այս սովորությունները, կարող եք դրանք կիրառել նաև կյանքում:
Հետևաբար, այս սովորությունների վաղ բացահայտումը և դրանցից վաղաժամկետ հրաժարումը կօգնի բարելավել ոչ միայն ձեր օդային յոգայի պրակտիկան, այլև ընդհանրապես առօրյա կյանքը:
Եկեք մանրամասն քննարկենք օդային յոգայի որոշ վատ սովորությունների մասին, և հասկանանք ինչպես կարելի է դրանցից ազատվել։
Համեմատություն ուրիշների հետ
Երևի լսել եք, որ համեմատությունը ուրախության գողն է։ Երբ սկսում եք համեմատվել ուրիշների հետ, չափազանց դժվար կլինի առաջադիմել կյանքի տարբեր ասպեկտներում:
Իսկ նույն նաև վերաբերում է օդային յոգային։ Ընդհանրապես, յոգայում չկա մրցակցություն։
Օրինակ, եթե դուք մասնակցում եք օդային յոգայի դասերին, կարող եք նկատել, որ կողքին գտնվող մարդը կատարելապես կատարում է որոշակի դիրք, որը միշտ ցանկացել եք կատարել
Երբ դուք դա փորձում եք մեծ ջանքերով կատարել, ցավոք սրտի, կարող եք ինքներդ վնասել այս եղանակով, եթե ձեր մարմինը դեռ չի հարմարվել մարզումների նման մակարդակներին։
Պետք է հասկանանք այն, որ մարդիկ տարբեր կարողություններ, անատոմիա, ֆիզիկական պատրաստվածություն ունեն: Օրինակ, կլինեն դիքրեր , որոնք դուք հեշտությամբ կկատարեք, ի տարբերություն հարևան պարապողի։
Այսպիսով, ուրիշների հետ համեմատելու փոխարեն, պետք է կենտրոնանալ պրակտիկայի վրա: Կենտրոնանալով ձեր պրակտիկայի վրա , ջանքեր գործադրելով՝ դուք ի վերջո կհասնեք այնտեղ, որտեղ ցանկանում եք լինել:
Մարմնի գերծանրաբեռնվածությունը
Լավ, հետևողական օդային յոգայի սովորությունները կօգնեն լինել ճկուն և ուժեղ, բայց նաև պետք է ժամանակ տրամադրել և վայելել մարզումները:
Հետևաբար, որքան էլ ցանկանաք սովորել և կատարելագործել որոշակի դիրք որոշակի ժամկետում, չպետք է գերբեռնել մարմինը:
Ինչպես նշվեց վերևում, շատ ջանքեր կիրառելու փորձերը կարող է հանգեցնել վնասվածքների: Եվ երբ դա տեղի ունենա, ստիպված կլինեք որոշ ժամանակ արձակուրդ վերցնել՝ վերականգնվելու համար՝ այդպիսով խոչընդոտելով առաջընթացը:
Բացի այդ, ստացած վնասվածքը կարող է լուրջ լինել այնքանով, որ ամբողջ կյանքում կարող է վնասել:
Այսպիսով, երբ խոսքը վերաբերում է տանը յոգայի մարզմանը, պետք է սովորեք լսել մարմնին և մարզվել կարողությունների սահմաններում: Եթե մարմինը ասում է դադարեցնել, պարզապես պետք է ավարտեք պարապմունքը և վերսկսեք այն մեկ այլ օր:
Այս մոտեցմամբ կխուսափեք լուրջ վնասվածքներից, իսկ յոգայի գամակով մարզումները ավելի հաճելի կլինեն։ Եվ եթե հաճույք եք ստանում օդային յոգայի մարզումների, աստիճանաբար կհասնեք նպատակներին։
Կենտրոնացում վերջնական նպատակի վրա
Շատ մոտիվացնող խոսնակներ նշում են, որ պետք է կենտրոնանալ վերջնական նպատակի վրա: Նրանք ասում են, որ պետք է անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի հասնել այն նպատակներին, որոնք ինքներդ եք դրել:
Թեև սխալ բան չկա նպատակներին և երազանքներին հասնելու մեջ, վերջնական նպատակի վրա չափազանց շատ կենտրոնանալը կարող է արդյունավետ չլինել։
Եթե կենտրոնանաք միայն վերջնական նպատակի վրա, կկորցնեք ճանապարհորդության արժեքն ու ուրախությունը: Վերջնական նպատակի վրա չափից շատ կենտրոնանալու փոխարեն, պետք է վայելել ամեն փոքր հաջողությունը, որը հանդիպում եք ճանապարհին:
Օրինակ, օդային յոգայի դիրքերից շատերը պահանջում են մի քանի քայլ, մինչև հասնեք վերջնական դիրքին: Եվ կարող է պահանջվել մի քանի փորձ, նախքան դիրքի կատարելության հասնելը:
Հետևաբար, արդյունքի վրա շատ կենտրոնանալու փոխարեն, պետք է տոնեք ամեն անգամ, երբ հաջողվում է կատարել վերջնական դիրքի համար անհրաժեշտ տարբեր քայլերը:
Երբ դա անում եք այս կերպ, ճանապարհորդությունը հաճելի կլինի, և նույնիսկ կհասնեք նպատակին ավելի կարճ ժամանակահատվածում, համեմատած մեկի հետ, ով ամբողջ ժամանակ ծախսել է անհանգստանալու, թե արդյոք դա ճիշտ է անում, թե ոչ։
Հեռախոսը պրակտիկայի ընթացքում օգտագործելը
Տանը յոգայի մարզումների ժամանակ կարող եք գայթակղվել ստուգել հեռախոսը պրակտիկայի ընթացքում։
Օրինակ, կարող եք ստուգել հեռախոսը, որպեսզի տեսնեք, թե արդյոք ունեք աշխատանքային նամակներ կամ հաղորդագրություններ:
Հեռախոսը ստուգելու մեջ վատ բան չկա, սակայն դա անելը պրակտիկայի ընթացքում վատ սովորություն է: Եվ սա օդային յոգայի սովորություններից մեկն է, որից պետք է հրաժարվել:
Այս անգամ յոգայի գամակը պետք է հնարավորություն լինի անջատելու և հանգստացնելու միտքը:
Հետևաբար, եթե ունեք օդային յոգայի պլանավորված դաս, ապա պետք է հնարավորինս հեռու պահեք հեռախոսը՝ դնելով այն անձայն ռեժիմի վրա։
Շավասանայի բացթողում
Որոշ մարդիկ կարող են մտածել, որ շավասանան ժամանակի վատնում է և միշտ բաց են թողնում այն: Բայց ճշմարտությունն այն է, որ սավասանան օդաին յոգայի ամենակարևոր դիրքերից մեկն է:
Դա նույնքան կարևոր է, որքան գլուխը ներքը շատ դիրքը կամ օդային յոգայի ցանկացած այլ դիրք, որը կարևոր եք համարում պրակտիկայի համար:
Շավասանան, որը նաև հայտնի է որպես մեռյալի դիրք անվամբ, սովորաբար կատարվում է օդային յոգայի վերջում:
Դա ենթադրում է իրենից պառկել մեջքի վրա և կենտրոնանալ շնչառության վրա: Այն թույլ է տալիս ամբողջ մարմնին հանգստանալ և վերականգնվել։
Այսպիսով, երբ հեռանում եք շավասանայից առաջ, մարմնին զրկում եք հանգստանալու և վերակագնվելու հնարավորությունից: Հետևաբար, պրակտիկան կարող է թերի համարվել:
Հետևաբար, պետք է առնվազն 5-ից 10 րոպե հատկացնել մարզման ավարտին շավասանայի համար
Որոշ դիրքերից խուսափում
Օդային յոգայի ժամանակ հնարավոր է նախընտրում եք կատարել որոշ դիրքեր, իսկ որոշները՝ բաց թողնել։
Այդպես կարող եք պրակտիկայի մեծ մասը ծախսել միայն այն դիրքերի կատարման վրա, որոնք սիրում եք՝ խուսափելով կատարել նրանք, որոնք դուր չեն գալիս:
Եթե այսպես շարունակեք, կարող եք ի վերջո փոխանցել այս բացասական վարքը ձեր կյանք: Օրինակ, կարող եք սկսել բաց թողնել աշխատավայրում դուր չեկած հանդիպումները, ինչը կհանգեցնի կարգապահական խախտմանը:
Խնդիրն այն է, որ այս մոտեցումը զգալիորեն կխանգարի առաջընթացին: Ուստի պետք է խուսափել գայթակղությունից՝ անել միայն այն դիրքերը, որոնք դուր են գալիս։ Փոխարենը, պետք է հավասար ժամանակ տրամադրել բոլոր դիրքերի կատարմանը։
Երբ զարգացնեք այս կարգապահությունը, ավելի հեշտ կլինի դուրս գալ հարմարավետության գոտուց տարբեր իրավիճակներում:
Պարապել միայն այն ժամանակ, երբ հավես կա
Լինում են օրեր, երբ ցանկություն չի լինում որևէ բան անելու: Ծուլությունը պատում է մարմինը ու միտքը , պարզապես ցանկանում եք պարկել տանը ու ֆիլմեր դիտել կամ քնել: Եվ եթե այս վիճակը ի հայտ գա յոգայի դասի օրը , կարող եք գայթակղվել և բաց թողնել դասը:
Սա կարող է դառնալ օդային յոգայի վատ սովորություն, երբ կմարզվեք միայն այն ժամանակ, երբ ցանկանաք: Եվ եթե այսպես շարունակվի, կարող եք վերջնականապես թողնել պրակտիկան՝ այդպիսով չեղյալ համարելով կատարած ամբողջ աշխատանքը:
Թեև նորմալ, որ որոշ օրերի ոչինչ չեք ուզում անել, մի գայթակղվեք՝ բաց թողնելու մարզումները: Եվ եթե արդեն ընկել եք այս վատ սովորության մեջ, ապա պետք է միջոցներ գտնեք այն շուտափույթ վերացնելու համար:
Զվարճանքի բացակայություն
Զվարճացիր և վայելիր օդային յոգայի դասը։ Թեև կյանքին լրջորեն վերաբերվելը նորմալ է, դա չպետք է լինի օդային յոգայի դեպքում: Ինչպես արդեն նշվեց, օդային յոգան պետք է զվարճալի լինի:
Այսպիսով, եթե դուք շփոթում եք դիրքը, պարզապես ծիծաղեք դրա վրա և շարունակեք դասը: Շատ լուրջ մի վերաբերվեք։
Հանգստացեք, զվարճացեք և վայելեք մարզումը: Զվարճանալով, այն իրականում կարող է օգնել բնականորեն ձևավորել օդային յոգայի շատ այլ լավ սովորություններ:
Օդային յոգայի վատ սովորություններ
Ինչպես տեսնում եք, օդային յոգայի վատ սովորությունները կարող են տարբեր կերպ ազդել օդային յոգայի դասերի վրա: Լավ նորությունն այն է, որ օդային յոգայի վատ սովորություններից հրաժարվելն այնքան էլ դժվար չէ, որքան թվում է:
Այնուամենայնիվ, մի սպասեք, որ դա տեղի կունենա մեկ գիշերվա ընթացքում:
Նվիրվածությամբ և կարգապահությամբ ի վերջո կստացնի վերացնել վատ սովորությունները։
Թարգմանությունը կատարվել է Օմ Շանտի Ստուդիայի կողմից
Բոլոր հեղինակային իրավունքները պատկանում են Օմ Շանտի Ստուդիային։ Կայքում տեղ գտած նյութերից օգտվելիս` հղումը պարտադիր է։
Աղբյուր՝ https://gravotonics.com/9-bad-aerial-yoga-habits-that-you-need-to-break/