Օդային Յոգայի պատմությունը

Ամեն ինչ սկսվեց 1996 թ., երբ ամերիկացի պարուսույց Քրիստոֆեր Հարիսոնը իր թատերախմբի հետ մեկնեց Հնդկաստան` ակրոբատիկ շոու ներկայացնելու համար «Միս Հնդկաստան» մրցույթի բացման արարողության ժամանակ: Այս ներկայացումը տեսել է մոտ 300 միլիոն հեռուստադիտող, բայց ինքը ՝ Քրիստոֆերը, մնաց կուլիսների ետևում և չմասնակցեց ներկայացմանը: Նա պարզապես չէր կարողանում ապաքինվել մարմնամարզության կարիերայի ընթացքում ստացած մշտական վնասվածքներից, Բրոդվեյում մի քանի տարվա անվերջ պարային ելույթներից և ամենօրյա տանջալից փորձերից:

Շոուից անմիջապես հետո թատերախումբը վերադարձավ Նյու Յորք, իսկ Քրիստոֆերը, ընկերների խորհրդով, գնաց Կերալայի Այուրվեդական կենտրոններից մեկը, որտեղ նա առաջին անգամ լսեց յոգայի մասին: Հարիսոնը հավանեց յոգան և վերադառնալով Նյու Յորք՝  նա գտավ յոգայի ստուդիա, որում շարունակեց զբաղվել: Այդ տարիներին Քրիստոֆերը դեռևս ակտիվորեն աշխատում էր որպես պարուսույց և թատերախմբի ղեկավար և շուտով մտածեց նոր դիտարժան շոուի մասին. նա առաջարկեց պարողներին կտրվել գետնից և կազմակերպել ներկայացումը օդում: Այս գաղափարը կյանքի կոչելու համար նա 1991-ին նախագծեց հատուկ մետաքսե գամակ, որը նա անվանեց «անտիգրավիտի»: Գամակը  պարողներին ապահովագրում էր օդում և թույլ էր տալիս կատարել անհավատալի դժվարության ակրոբատիկ վարժություններ: Եվ շուտով փորձերի ընթացքում թատերախումբը պարզեց, որ գամակը ոչ միայն թույլ է տալիս դիտարժան շոուներ բեմադրել, այլև օգնում է կատարելապես հանգստանալ երկար թռիչքներից հետո:

Յոգան և գամակը երկու երևույթ են, որոնք շրջեցին Քրիստոֆեր Հարիսոնի կյանքը և ստեղծագործական ընթացքը, դրանք միավորվեցին, և ծնվեց նոր պրակտիկայի տեսակ:

2007 թ-ին, գամակների օգտագործմամբ օդային շոուներից մեկից հետո, ֆիտնես ակումբների ցանցի սեփականատերը մոտեցավ Քրիստոֆերին և առաջարկեց մշակել իր հաճախորդների համար հատուկ պարապմունքներ: Ենթադրվում է, որ այս առաջարկը խթան է հանդիսացել օդային յոգայի ստեղծման համար:

Քրիստոֆերը ոգևորված այդ գաղափարով՝  պայմանագիր կնքեց, և շուտով ֆիթնես ակումբներում մեկնարկեց AntiGravity Yoga դասընթացը:

Շուտով շատ ակտիվ կերպով ամբողջ երկրում տարածում գտավ յոգայի մարզման այս տեսակը։

Այժմ այս ուղղությունը դարձել է շատ ժամանակակից և մարզման արդյունավետ մեթոդ:

Հակացուցումներ

Կարելի է ասել, որ օդային յոգայի դասերը  հարմար են բոլորի համար, սակայն,այնուամենայնիվ
կան ընդհանուր հակացուցումներ, որոնք հարկավոր է հաշվի առնել դասերին մասնակցելուց
առաջ։

Օդային յոգայի պրակտիկայի ընդհանուր հակացուցումները:

– հիվանդության որոշակի նախանշաններ՝ դող կամ
ցավեր մարմնում,

– մրսածության, գրիպի, ջերմության
առկայություն,

– չարորակ ուռուցքներ,

– արյան ծանր հիվանդություններ,

– հղիության ընթացքում (հնարավոր է հատուկ խմբերում),

– ծննդաբերությունից հետո,  առաջին 3 ամիսները,

– ինսուլտից հետո առաջին 6 ամիսները,

– Խրոնիկ հիվանդությունների սրացումների
ժամանակ,

– վիրահատություններից հետո (3-6 ամսից պակաս)

– կանանց ցիկլի առաջին երեք օրերին ավելի լավ է
հրաժարվել դասերից կամ չկատարել շրջված դիրքեր ու բարդ վարժություններ,

– կոնքազդրային հոդերի արթրոզի դեպքում (կոքսարտրոզ,
գոնարթրոզ)

– արյան բարձր ճնշման դեպքում,

– հոգեկան հիվանդությունների դեպքում (օրինակ ՝
շիզոֆրենիա)

– հոդերի վարակիչ վնասվածքներով

Խորհուրդ չի տրվում պարապել  ընդհանուր խմբում, եթե կա.

– սրտի ծանր վնասվածք,

– արյան ճնշման պաթոլոգիական ցածր լինելու
դեպքում,

– հղիություն,

– գլաուկոմա,

– էպիլեպսիա։

Շրջված ասանաների հակացուցումները.

– բարձր ներգանգային ճնշում

– արյան ճնշման զգալի աճի դեպքում

– իշեմիկ հիվանդություն, տախիկարդիա,սրտի արատներ,

– գանգուղեղային վնասվածք (մեկ տարուցոչ պակաս)

– գլաուկոմա

– վերջերս կատարվախ աչքի վիրահատություններ

– կանանց ցիկլի առաջին երեք օրերը

– սինուսիտ։

Ձգման հակացուցումները (ողնաշարի ձգում).

– սպոնդիլոլիստեզ

– մեծ հեմանգիոմա

– կառուցվածքային սկոլիոզ

– ողնաշարի հիպերմոբիլություն

– ձգվման առաջին պահին ցավի առկայության
դեպքում

– ցավի ավելացում, երբ ձգումը դադարում է

– ձգման ընթացքում ճառագայթող ցավերի առաջացման

դեպքում:

Օդային յոգայի առավելությունները և առանձնահատկությունները

Օդային յոգան դասական հաթհա յոգայի էվոլյուցիոն ուղղություն է, անունը ստացել է անգլերեն Aerial Yoga- ից, ինչը նշանակում է «Օդային յոգա»:

 Օդային յոգայում ձգումները և ասանաները կամ դիրքերը կատարվում են ՝ օգտագործելով առաստաղից կախված հատուկ գամակի օգնությամբ: Օդային յոգայով զբաղվելու համար անհրաժեշտ չէ հատուկ պատրաստվածություն կամ ունենալ ակրոբատիկ ճարպկություն:

Առավելություններն և յուրահատկություններ են՝

        Ունիկալ յուրահատկություններից մեկը հենց հանդիսանում է ամուր նեյլոնից կամ մետաքսից պատրաստված գամակը, որը կարող է դիմակայել մինչև 180 կգ քաշ: Գամակը իր վրա է վերցնում մարմնի քաշի մի մասը, դրա համար կան դիրքեր, օրինակ՝ շրջված դիրքերը, որոնք անհնար է կատարել հատակին, իսկ օդային յոգայի ժամանակ հնարավոր է։

         Բարելավվում է հուզական վիճակը։ Պրակտիկայի ընթացքում մեծանում է երջանկության  հորմոնների արտազատումը: Նույնիսկ սովորական գամակի վրա օդում մնալը և չնչին տատանումը կպարգևեն անմոռանալի հաճույքի զգացում՝  ազատելով հոգնածությունից։

        Վարժությունները անվնաս են ողնաշարի համար։ Մարմնի քաշի մի մասը գամակը վերցնելով իր վրա՝ լարվածությունը հանվում է և տեղի է ունենում ողնաշարի հատված ների բնական ու խորը ձգում։ Կատարելով շրջված դիրքերը գամակի վրա՝ տեղի է ունենում ողնաշարի ապահով ձգում՝ օգտագործելով սեփական քաշը և ձգողականությունը։

        Բարելավվում է հոդերի շարժունակությունը, մեծացնում է մկանների դիմացկունությունը։

        Օդային յոգան զարգացնում է ճկունությունը, ճարպկությունը։

        Այն օգնում է նորմալացնել վեստիբուլյար ապարատը, որի միջոցով սկսում ես ավելի լավ զգալ մարմինը տարածության մեջ և վերահսկել այն։

        Գլխուղեղում արյան շրջանառության բարելավումը նպաստում է բարձրացնել կենտրոնացման մակարդակը, բարելավել հիշողությունը, վերանում է խրոնիկ միգրենը և գլխապտույտը՝ կապված վեգետատիվ-անոթային դիստոնիայի հետ։

         9 տարեկանից սկսած բոլորը կարող են զբաղվել օդային յոգայով։